Պատահարներ 

Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

analitik.am

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին բախվել են «Ford Explorer» մակնիշի (վարորդը՝ Ջ. Ա.) և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաները:

«Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ռ. Ա.-ն (ծնված 1964 թ.) և Լ. Մ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ (վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է), իսկ ուղևորը՝ Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից