Պատահարներ 

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած

analitik.am

Դեկտեմբերի 2-ին, ժամը 02:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Անկախության փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Անկախության փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից