Պատահարներ 

Ներքին Չարբախում ավտոմեքենա է այրվել

analitik.am

Դեկտեմբերի 9-ին, ժամը 01:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:50-ին, մարվել՝ 02:14-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոտեխսպասարկման կետում գտնվող «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից