Պատահարներ 

Մարգարյան փողոցի մոտակայքում գտնվող կրպակն ամբողջությամբ այրվել է

Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող կրպակում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:46-ին, մարվել՝ 14:29-ին:

Ամբողջությամբ այրվել է կրպակը՝ գույքով (10 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից