Պատահարներ 

«Չայնիի ոլորաններ»-ում բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ

analitik.am

Դեկտեմբերի 11-ին, ժամը 18:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 29-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ130» (վարորդը՝ Ս. Բ., 1978 թ.) և «Opel Astra» (վարորդը` Ա. Հ, 1973 թ.) մակնիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Հ.-ն հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից