Պատահարներ 

Բախվել են «Mercedes C 200» և «Nissan Jeep» մակնիշի ավտոմեքենաները․ կան տուժածներ

analitik.am

Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes C 200» (վարորդը՝ Ս. Ս., 1957 թ.) և «Nissan Jeep » (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) մակնիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C 200» և «Nissan Jeep» ավտոմեքենաների ուղևորներ Է. Դ.-ն (1960 թ.) և Ժ. Հ.-ն (1952 թ.) տեղափոխել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնի փականները:

Նույն շարքից