Պատահարներ 

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 18:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ բնակարանում մասամբ այրվել են կենցաղային իրեր (մոտ 2 քմ):

Բնակիչներ՝ Ս. Գ.-ին (ծնված 1931 թ.) և Գ. Ն.-ին (ծնված 1926 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Գ. Ն.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 18:57-ին:

  • 65
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    67
    Shares

Related Articles