Պատահարներ 

Բախվել են «Mercedes E320» և «Toyota RAV4» մակնիշերի ավտոմեքենաները․ կա տուժած

analitik.am

Դեկտեմբերի 18-ին, ժամը 08:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել Է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» և «Toyota RAV4» մակնիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասելը, տուժածը՝ Լ. Գ.-ն (ծնված 1952 թ.) հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Նույն շարքից