Պատահարներ 

«Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում «Mercedes»-ը բախվել է արգելապատնեշին․ կա տուժած

analitik.am

Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, Երևան քաղաքի Դավթաշենի Աշտարակի խճուղու սկզբնամասում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1988 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին:

Փրկարարներն Ա. Մ.-ին տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ:

Նույն շարքից