Պատահարներ 

Հրդեհի հետևանքով Դիլիջան քաղաքում այրվել է մոտ 170 հակ անասնակեր

analitik.am

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի փողոցի թիվ 85 շենքի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:47-ին: Այրվել է մոտ 170 հակ կուտակած անասնակեր:

Նույն շարքից