Պատահարներ 

«ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ Կա տուժած

analitik.am

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 7-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Թեմուր Գազալով, ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել հովացման աշխատանքներ:

Նույն շարքից