Պատահարներ 

Երեք զոհ և ութ տուժած․ Բախվել են «Opel» և «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը /թարմացված/

analitik.am

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բախվել են «Opel Astra G» և «ԳԱԶել» մակնիշերի (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի չորս ուղևորները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ՃՏՊ-ի հետևանքով կան երեք զոհ և ութ տուժած: Տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից