Պատահարներ 

Իրան-Իրաք սահմանին տեղի է ունեցել 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

analitik.am

Իրան-Իրաք սահմանի տարածքում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրոպական Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնին (EMSC):

Նշվում է, որ ցնցումները գրանցվել են 13.42 (Մոսկվայի ժամանակով 16.42)։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 40 կմ խորության վրա, էպիկենտրոնը Բաղդադից 136 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ Իրանի Իլամ քաղաքից 87 կմ հյուսիս-արևմուտք:

Նշվում է նաև, որ ներկա պահին ավերվածության և զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

Նույն շարքից