Պատահարներ 

Դատախազն Աշտարակի ճանապարհին Opel–ով բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել

analitik.am

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Աշոտ Խաչատրյանն իր վարած Opel մակնիշի 199 GG 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» հարևանությամբ, դեպի Աշտարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված վիճակում բախվել ծառին՝ վնասելով այդ հատվածով անցնող գազատար խողովակն ու հենասյուները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, և Ա. Խաչատրյանն աշխատում է որպես դատախազ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից