Պատահարներ 

Նոյեմբերյան քաղաքում այրվել է վագոն-տնակ

analitik.am

Հունվարի 12-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Վարար աղբյուր» կոչվող հանդամասում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:51-ին:

Ամբողջությամբ այրվել է թիթեղյա վագոն տնակը՝ մոտ 9 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից