Պատահարներ 

Շղթայական ավտովթար Ջրվեժ գյուղում

analitik.am

Հունվարի 14-ին, ժամը 14:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր տանող ճանապարհին՝ «Լճափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնելԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մայակ թաղամասի մոտակայքում բախվել են «Priora» (վարորդը՝ Հ. Կ.), «Ford Transit» (վարոդը՝ Ջ. Վ.), «Mercedes E» (վարորդը՝ Ռ. Դ.), «Mitsubishi Fuso» (վարորդը՝ Ռ. Պ.), «ԳԱԶ-52» (վարոդը՝ Ս. Ա.), «Toyota Land Cruiser» (վարորդը՝ Ա. Վ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Priora» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Փրկարարները «Priora» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: Տուժածներ չկան:

Նույն շարքից