Պատահարներ 

Հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի տներից մեկի տանիքում

analitik.am

Հունվարի 18-ին, ժամը 09:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել` 12:37-ին: Այրվել է Վ. Ս.-ի տան ձեղնահարկը (240 քմ)` գույքով:

Նույն շարքից