Պատահարներ 

Մինսկի փողոցում մեքենան շրջվել է․ 2 քաղաքացի մահացել է, կան տուժածներ

analitik.am

Հունվարի 26-ին, ժամը 15:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ Մինսկի փողոցում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է: Պատահարի հետևանքով 2 քաղաքացի մահացել է, իսկ  2-ը՝ տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով՝ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից