Պատահարներ 

Հայտնաբերվել է 2 նռնականետի արկ. փրկարարները սահմանազատել են տարածքը

analitik.am

Հունվարի 27-ին, ժամը 15:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում  երկու ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կարմրաքար-Դավիթ Բեկ գյուղերի ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերվել է 2 նռնականետի արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և արկերը հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Նույն շարքից