Պատահարներ 

Արտակարգ դեպք Հրազդանի դպրոցներից մեկում. ռուսաց լեզվի ուսուցչուհին կասկածվում է 13-ամյա աշակերտին մարմնական վնասվածք պատճառելու մեջ

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ փետրվարի 5-ին, Հրազդան քաղաքի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «վերին կոպի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Հրազդան քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Դ. Մ.-ն է, ով սովորում է Հրազդանի հիմնական դպրոցներից մեկի 7-րդ դասարանում։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից