Պատահարներ 

Սպանդարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

analitik.am

Փետրվարի 7-ին, ժամը 15:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել` 15:40-ին:

Այրվել է Ռ. Մ.-ին պատկանող տան խոհանոցի կահույքը (10 քմ)` մասնակի:

Նույն շարքից