Պատահարներ 

Փրկարարները դուրս են բերել Երևանյան լիճն ընկած ավտոմեքենան

analitik.am

Փետրվարի 18-ին, ժամը 11:50-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ժամը 12:50-ին հատուկ տեխնիկայի լճից դուրս են բերել «BMW E328» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.):

***

Ս. թ. փետրվարի 17-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Երևանյան լճում, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «BMW E328» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) ընկել է Երևանյան լիճը (ափից 50մ հեռավորության վրա և մոտ 25մ խորությամբ):

Տեսանելիության բացակայության պատճառով փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել:

Նույն շարքից