Պատահարներ 

Տավուշում դուրս են բերել 07-ով ջրամբարն ընկած ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի դին

analitik.am

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու ոստիկանները՝ ոստիկանության Բերդի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից