Պատահարներ 

Բախվել են «ՎԱԶ 2106» և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները․ Կան տուժածներ

analitik.am

Մարտի 5-ին, ժամը 10:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1980 թ.) և «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1980 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Ա. Դ.-ն (ծնված 1974 թ.) և Գ. Ջ.-ն (ծնված 1972 թ.) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից