Մարտի 7-ին, ժամը 15:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի 40 շենքի և հարակից շենքի միջակայքում կասկածելի արկղ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ ստվարաթղթե արկղում եղել են կերամիկական ծաղկամաններ և հուշանվերներ: