Պատահարներ 

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել են քաղաքացիներ

analitik.am

Մարտի 9-ին, ժամը 15:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատան մոտակայքում` դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1964 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1975 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ե. Ա.-ին (ծնված 2011 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան:

Նույն շարքից