Պատահարներ 

Շինարարական աշխատանքներ իրականացնող բուլդոզերն ընկել է ձորակը. կա տուժած

analitik.am

Մարտի 12-ին, ժամը 16:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Նեղոց համայնքի մոտակայքում ճանապարհի շինարարական աշխատանքներ իրականացնող բուլդոզերը կողաշրջվել է և սահել ձորակը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորակից դուրս են բերել «Էն Շին» ՍՊԸ-ին պատկանող «Komatsu» մակնիշի բուլդոզերի վարորդին (Ա. Գ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն շարքից