Պատահարներ 

Երևանում՝ դպրոցի մոտ, պարսպի պատը փլվել և լցվել է ձորը

analitik.am

Մարտի 19-ին, ժամը 11:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցում՝ թիվ 81 դպրոցի (չգործող) մոտակայքում, պարսպի պատը փլվել և լցվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է պարսպի պատը (11 քմ), իսկ մոտակայքում առկա է դիտահորի խցանում:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից