Պատահարներ 

Արտակարգ դեպք Երևանում. «կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ» հոսպիտալացվել են 3 երիտասարդ տղա, իսկ հետո էլ՝ 3 վրաերթի ենթարկվածներ

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով, քիչ առաջ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը:

Գ.Շամշյանի տեղեկություններով, երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս պահին բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում են, թե որտեղ են նշված երիտասարդները կրծքավանդակի ձախ հատվածում ստացել դանակի հարվածներ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից