Պատահարներ 

Բախվել են միանգամից չորս ավտոմեքենա, որից մեկը կողաշրջվել է․ Կան տուժածներ

analitik.am

Մարտի 31-ին, ժամը 09:49-ին »911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են «Toyota Alphard» (վարորդ՝ Հ. Մ.), «Lada 2110» (վարորդ՝ Ս.Բ.), «Lada 2115» (վարորդ՝ Վ. Ա.) և «Lada 2109» մակնիշների (վարորդ՝ Գ.Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Lada 2110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն.Մ.-ն  (ծնված 1991 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1986 թ.), Ա.Դ.-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարնեն հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Նույն շարքից