Պատահարներ 

«Չայնիի» ոլորաններում, ավտոմեքենան ընկել մոտակա ձորը. կա տուժած

analitik.am

Ապրիլի 1-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ.Ք., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 20 մ), այնուհետև՝ շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Տ.Ք.-ն հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից