Պատահարներ 

Էջմիածին քաղաքում ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա

analitik.am

Ապրիլի 3-ին, ժամը 16:01-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:24-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից