Պատահարներ 

Հրդեհ է բռնկվել տան հյուրասենյակում, որտեղ հայտնաբերվել է Հ.Ե.-ի այրված դին

analitik.am

Ապրիլի 4-ին, ժամը 17:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Ձորափնյա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում, որտեղ հայտնաբերվել է Հ.Ե.-ի (ծնված 1930 թ.) այրված դին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել` 17:38-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը (մոտ 22 քմ)՝ գույքով և պատուհան (մոտ 1,5 քմ):

Նույն շարքից