Պատահարներ 

Արամ Խաչատրյան փողոցում «BMW»-ն բախվել է երկու ծառի, այնուհետև շենքի պատին

analitik.am

Ապրիլի 5-ին, ժամը 06:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկու ծառի (որոնցից մեկն արմատախիլ է եղել), այնուհետև՝ թիվ 16 շենքի պատին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան։

Նույն շարքից