Պատահարներ 

Քաղաքացին ոչ սթափ վիճակում բարձրացել է հեռախոսակապի աշտարակի վրա և չի իջնում

analitik.am

Ապրիլի 10-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին նավթի գործարանի մոտակայքում գտնվող 7 հարկանի շենքերից մեկի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացի Գ.Պ.-ն (ծնված 1993 թ.) ոչ սթափ վիճակում (ըստ իր հայտարարության) բարձրացել է հեռախոսակապի աշտարակի վրա և չի իջնում:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Գ.Պ.-ն ինքնակամ իջել է աշտարակից:

Նույն շարքից