Պատահարներ 

Հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքում․ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան

analitik.am

Ապրիլի 18-ին, ժամը 16:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 55 հասցեում գտնվող չշահագործվող շինությունում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել` 16:41-ին:

Այրվել են շինության երկրորդ հարկի հատակը՝ մոտ 5 քմ, փայտյա կառուցատարրեր՝ մոտ 2 քմ  և թղթե թափոններ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից