Պատահարներ 

«BMW»-ն բախվել է գազատար խողովակին

analitik.am

Ապրիլի 25-ին, ժամը 23:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 2/7 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գլխավոր գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք, մոտակայքում գտնվող էլեկտրական սյան վրա կան կախված էլեկտրական լարեր. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների ժամանելը:

 

Նույն շարքից