Պատահարներ 

Այրվել է Գագարին ավանի «Գագարինավան» չգործող թռչնաֆաբրիկայի տանիքը

analitik.am

Ապրիլի 27-ին, ժամը 15:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում այրվում է խոտածածկ տարածք, հրդեհը կարող է տարածվել դեպի թռչնաբուծական ֆաբրիկա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել ժամը 16:29-ին, մարվել՝ 16:41-ին:

Այրվել է Գագարին ավանի «Գագարինավան» չգործող թռչնաֆաբրիկայի տանիքը՝ մոտ 100 քմ և մոտակայքում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ:

Նույն շարքից