Պատահարներ 

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

analitik.am

Ապրիլի 29-ին, ժամը 14:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 15:13-ին:

Այրվել են «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Վ.Փ.) շարժիչի խցիկը և սրահի առաստաղը՝ մասնակի:

Նույն շարքից