Պատահարներ 

Փլուզում Հնաբերդ գյուղում. տուժածներ չկան

analitik.am

Մայիսի 3-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Ա.Ս.-ին պատկանող տան (կառուցված 1959 թ.) նախամուտքի պատը՝ մոտ 12 քմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից