Պատահարներ 

Բախվել են ավտոմեքենաներ․ կա 2 զոհ, 5 տուժած /Տեսանյութ/

analitik.am

Մայիսի 8-ին, ժամը 17:52-ին »911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «Volkswagen Caddy» մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով մահացել են Խ.Գ.-ն (ծնված 2017 թ.) և Մ.Ք.-ն (ծնված 1951 թ.): Նախնական տվյալներով կա 5 տուժած:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից