Պատահարներ 

Հ․Ավետիսյան փողոցում «Suzuki SX4»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

analitik.am

Մայիսի 11-ին, ժամը 10:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Suzuki SX4» մակնիշի ավտոմեքենան «վարորդ՝ Մ.Չ.» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ.Չ.-ն դուրս է եկել ավտոմեքենայից (բուժօգնության կարիք չի ունեցել):

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

Նույն շարքից