Պատահարներ 

Բաբաջանյան փողոցում բախվել է 5 ավտոմեքենա /Լուսանկարներ/

Մայիսի 21-ին, ժամը 16:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա.Դ.), «BMW 325» (վարորդ՝ Ա.Կ.), «Altezza» (վարորդ՝ Ա.Տ.), «BMW 325» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Mercedes C180» (վարորդ՝ Ս.Բ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայում առաջացել է գազի արտահոսք: Տուժածներ չկան։

Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

  • 58
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    60
    Shares

Նույն շարքից