Պատահարներ 

Օգնության են հասել փրկարարները

analitik.am

Մայիսի 24-ին, ժամը 15:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում վնասվել է խանութի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է Զույգաղբյուր գյուղի 1-ին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող խանութի (մոտ 240 քմ) տանիքից մոտ 110 քմ հատված, խանութում տեղադրված ցուցափեղկեր և վաճառքի ենթակա ապրանքներ:

Փրկարարները ամրացրել են տանիքի չվնասված հատվածը:

Նույն շարքից