Պատահարներ 

Արարատում անհայտ անձը նռնակ է նետել բնակելի տան ուղղությամբ. կան վիրավորներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Բազմաբեկորային վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, և ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։

Այս պահին նշված տուն են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խմբի մի մասը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի Մասիսի պահպանության դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, ինչպես նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Ավելինք shamshyan.com

Նույն շարքից