Պատահարներ 

Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը. տուժածներ չկան

analitik.am

Հունիսի 3-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:13-ին, մարվել՝ 17:40-ին:

Այրվել է Հակոբջանյան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի աշխատանքային սենյակն՝ ամբողջությամբ (12 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից