Պատահարներ 

«06»-ը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է Դեբեդ գետի ափին. 12 օրական տղան մահացել է

Այսօր` հունիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի 35 MT 518 համարանիշի ավտոմեքնայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղի վարչական տարածքում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 12 օրական տղա երեխան տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ ՊՊԾ դասակի հրամանատար Արմեն Օհանյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

  • 45
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից