Պատահարներ 

Շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է. կա 4 վիրավոր

analitik.am

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը իր վարած «Ջինբեյ» մակնիշի 586 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Փշատավան-Ջանֆիդա ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածի 3-րդ կմ –ում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանը, ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Վ. Հ.-ն, 17-ամյա Լ. Ն.-ն և 57-ամյա Գևորգ Մնացականյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճաանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-ին վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ, սակայն պարզվել է, որ վարորդը ինչ-որ անձանց հետ ավտոմեքենան փորձել է տեղափոխել այլ վայր:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գ. Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիր շտապօգնության կայանի հաշվեկշռում և մեկնում էր կանչով հասցե:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Նույն շարքից