Հասարակություն 

Վայոց ձորի մարզը 10 տարի հետո անասնաբույժ չի ունենա. միջին տարիքը 55-60 տարեկանն է

Վայոց ձոր մարզի 45 բնակավայրերում աշխատում է 32 անասնաբույժ: 55 հազար դրամով անասնաբույժները չեն աշխատում, դրա համար բարձիթողի վիճակ է: Անասնաբույժը պետք է առավոտյան գնա աշխատանքի, երեկոյան գնա տուն:

Analitik.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը:

Ըստ նրա, անասնաբույժները միայն պետական պատվերի շրջանակներում են սպասարկում բնակչության անասնաբուժական կարիքներին, անասնաբույժներին չի տրամադրվում տեղափոխվելու համար որևէ միջոց, իսկ Վայոց ձորի մարզը 850 մետրից մինչև 2200 մետր բարձության վրա է․ «Մեր անասնաբույժների տարիքը 55-60 տարեկանն է, 10 տարի հետո անասնաբույժ չենք ունենալու: Անասնաբույժներ ունենք աշխատում են տրանսպորտի, առևտրի ոլորտներում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խոշոր և մանր եղջերավորների շրջանում բրուցոլյոզ հիվանդության դեպքերին, Գեղամ Մարգարյանը նշեց, որ անասնաբուծության վարման կուլտուրա պետք է լինի, ոչ թե ով ցանկանում է զբաղվի անասնաբուծությամբ, պետք է հասկանալ, թե ինչպես պետք է վարվել և դրան պետք է լուրջ ուշադրություն դարձնել․ «Ուրիշի տան կենդանին այստեղ պետք չի բերել, կենդանին պետք է ստուգվի, 15-30 օր պահվի կարանտին հսկողության տակ, իսկ այստեղ գնում են Գեղարքունիքի մարզից բերում են, իսկ այնտեղ անասնաշուկան անկառավարելի է: Անասնաբույժների աշխատավարձն ավելացնել է պետք»,- ասաց Մարգարյանը:

Թեև անասնաբուծությունը կազմում է մարզի համախառն արտադրանքի 53 տոկոսը, սակայն այս տարի անասնագլխաքանակի նվազում է արձանագրվել. 9 հազար խոշոր եղջերավոր, 14 հազար մանր եղջերավոր կենդանիներ կան մարզում: Մարզում կա նաև 3 կաթ վերամաշակող արտադրամաս և 10-12 կաթի հավաքման կետեր:

Հիշեցնենք, որ 2014թ-ից մեկնարկեց «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից և իրականացվում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 724 324 ԱՄՆ դոլար, այն ուղղված էր Սյունիքի մարզում բրուցելյոզ հիվանդության կանխարգելմանը:

Ահա այս ծրագիրն է, որ Գեղամ Մարգարյանը հայտնեց, որ այն անարդյունավետ էր, և որի համար «ծախսվել է» 724 324 ԱՄՆ դոլար:

Ի դեպ, հենց ծրագրի գործարկման ընթացքում՝ 2015թ-ին, Կապանի «Գյուղարտ» ընկերության 18 աշխատակիցներ ընկերության սպանդանոցում մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման և մսամթերքի մշակման ընթացքում հիվանդացել էին բրուցելյոզ հիվանդությամբ, որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքներով:

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ:

Գոհար Ստեփանյան

  • 58
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    59
    Shares

Նույն շարքից