Պատահարներ 

Տերյան փողոցում Mercedes-ի հարվածից հետո Hyundai Elantra-ն բախվել է ծառին

analitik.am

Հունիսի 29-ին, ժամը 05:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes E350 մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Mercedes E350 մակնիշի  ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Կ.-ն, հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից: Ուղևորը՝ Շ.Ա.-ն (ծնված 1981 թ), հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել հովացման աշխատանքներ:

 

Նույն շարքից